Հայերեն   English   Русский  

Այսօր Ամեդեո Մոդիլիանի ծննդյան օրն է


  
դիտումներ: 8501

19-րդդարի վերջի 20-րդդարի սկզբի ամենաճանաչված նկարիչներից մեկն է եղել Մոդիլիանին։

Էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչը, իտալացի գեղանկարիչը և քանդակագործը մեծացել է Իտալիայում, որտեղ ուսումնասիրում էր անտիկ արվեստ և վերածննդի վարպետների գործերը, մինչև որ 1906 թվականին տեղափոխվեց Փարիզ։

Փարիզում ծանոթացավ այնպիսի կարկառուն նկարիչներին ինչպիսիք են՝ Պաբլո Պիկասսոն և Կոնստանտին Բրնկուշին, որոնք մեծ ազդեցություն թողեցին Մոդիլիանիի ստեղծագործման վրա։

Displaying download.jpgDisplaying 82a5e8b4e631d8d8bffb7a9df7abc2cd.jpg

Մոդիլիանին ուներ թույլ առողջություն՝ հաճախ հիվանդանում էր թոքաբորբով, և 35 տարեկան հասակում մահացավ թոքախտից։ Նկարչի կյանքի մասին հայտնի է շատ քիչ հավաստի տեղեկություն։ Որպես ժառանգություն Մոդիլիանին թողել է մեծ մասամբ նկարներ և էսկիզներ, չնայած 1909-1914 թթ. հիմնականում զբաղվում էր քանդակագործությամբ։ Ինչպես կտավներում, այնպես էլ նրա քանդակներում Մոդիլիանիի հիմնական թեման հանդիսացել է մարդը։

Մոդիլիանին հաճախ անդրադառնում էր վերածննդին ինչպես նաև այն ժամանակ հայտնի աֆրիկյան արվեստին։ Միևնույն ժամանակ Մոդիլիանիի ստեղծագործությունները չի կարելի վերագրել այն տարիների ժամանակակից արվեստի ոչ մի ուղղության, ինչպես օրինակ կուբիզմը և ֆոբիզմը։ Այդ իսկ պատճառով մշակութաբանները Մոդիլիանիի ստեղծագործությունները դիտարկում են այն ժամանակվա բոլոր մնացած արվեստի ուղղություններից առանձին։

Երբ նկարիչը կենդանի էր նրա նկարները չունեին համբավ և հայտնի դարձան միայն նրա մահվանից հետո։ 2010 թվականին «Սոտբիս» վերջին աճուրդի ժամանակ վաճառվեցին Մոդելիանիի 2 նկար՝ 60,6 և 68,9 միլիոն ԱՄՆ դոլարով։

2015 թվականի նոյեմբերի 9-ին «Մերկ պառկածը» ("Nu Couche") կտավը նյույորքյան Christie’s աճուրդում վաճառվել է 170.4 մլն դոլարով:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: