Հայերեն   English   Русский  

Թուրքիայի նախագահը կարող է դատվել Շվեդիայում`«Ցեղասպանության» մեղադրանքով. The Independent


  
դիտումներ: 807

Շվեդ օրենսդիրները բողոք են ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ` մեղադրելով նրան Ցեղասպանության, մարդկության հանդեպ ոճրագործությունների և պատերազմական հանցագործությունների մեջ:

5 պատգամավորներ Շվեդիայի դատարան հայց են ներկայացրել : Պատճառը թուրքական ուժերի և քուրդ զինյալների միջև 2015 թվականից սկիզբ առած արյունալի հակամարտության մեջ Էրդողանի անմիջական դերակատարումն է:

Սա առաջին դեպքն է, որ Շվեդիայում հայց են ներկայացում այլ պետության ղեկավարի` Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդրըմի, ինչպես նաև այլ նախարարների դեմ: Եթե հետքննություն սկսվի, ապա դրան կարող է հաջորդել կալանավորման մասին որոշումը:

2014 թվականին Շվեդիայում օրենք ընդունվեց, համաձայն որի` երկրի դատարանին թույլատրվում է նախագահել յուրաքանչյուր գործ, այդ թվում` մարդկության դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ` անկախ նրանից, թե որտեղ է կատարվել հանցանքը:

«Նա, ով ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնում է ազգային կամ էթնիկ որևէ խմբի, մեղավոր է ցեղասպանության համար»,-ասվում է օրենքում:

Շվեդիայի դատարանը պետք է որոշի` սկսել հետաքննություն, թե ոչ: Եթե որոշվի շարունակել քննությունը, Էրդողանին կարող է սպառնալ ձերբակալություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: