Հայերեն   English   Русский  

Gangnam Style տեսահոլովակն այլևս Յութուբում ամենադիտվածը չէ (տեսանյութ)


  
դիտումներ: 4228

Հարավկորեացի ռեփեր PSY-ի «Գանգնամ սթայլ» երգի տեսահոլովակը Յութուբ սոցիալական ցանցում դարձել էր համաշխարհային հիթ, սակայն վարակիչ երաժշտությունը կես տասնամյակ հետո զիջել է առաջինի իր դիրքերը:

Ով է ռեկորդակիրը

«Գանգնամսթայլ » տեսահոլովակի 2,897,782,149 դիտումներից առաջ է անցել ամերիկացի երգիչ, երգահան Չարլի Փութի (Charles Otto Puth) և ռեփեր Վիզ Խալիֆայի (Wiz Khalifa) համագործակցության արդյունքում ծնված «See You Again» երգի տեսահոլովակը:

Այս պահին «See You Again» երգն ունի 2,909,401,761 դիտում:

Այդ առիթով Չարլի Փութը թվիթերյան էջում արտահայտել է իր զարմանքը.

«Ես Յութուբին միացա 2007 թվականին` հույս ունենալով ստեղծել տեսահոլովակ, որը կունենար գոնե 10 հազար դիտում: Հենց նոր լսեցի See You Again-ի հաջողության մասին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: