Հայերեն   English   Русский  

​Սև հաղարջի մուրաբա


  
դիտումներ: 9867

C վիտամինով հարուստ այս հատապտղի մուրաբայի մեջ պահպանվում են բոլոր որակները: Ուրեմն անվախ կարելի է եփել կամ էլ տրորել ու պահածոյացնել:

Վստահ եղեք, այն ձմռանը նույնքան օգուտ կտա որքան թարմ վիճակում:

Բաղադրությունը

1 կգ հաղարջին՝ 1 կգ շաքարավազ:

Հատապտուղը լվանալ, պոչերը հեռացնել աղալ ու խառնել շաքարավազի հետ, ապա լցնել ապակյա բանկաների մեջ ու պահել:

Երկրորդ բաղադրատոմսի համաձայն, հարկավոր է 1 կգ հատապտղի հաշվով վերցնել 1,5 կգ շաքարավազ ու կես լ ջուր:

Շաքարավազի կեսով ու ջրով օշարակ եփել, երբ սկսի այդ խառնուրդը եռալ՝ հաղարջը լցնել մեջն ու եփել մինչև 8 րոպե, սակայն անընդհատ պետք է ողջ ընթացքում խառնել:

Ապա ավելացնել մնացած շաքարավազը ու եփել ևս 5-6 րոպե:

Ստացվածը լցնել ախտահանված բանկաների մեջ ու փակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: