Հայերեն   English   Русский  

Քրեական գործ` ՔԿՀ աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ


  
դիտումներ: 15419

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Այսպես, նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017 թվականի ապրիլի 18-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկի աշխատակցին պատկանող ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որում առկա են եղել նույն հիմնարկի կալանավորների մոտ ապօրինի պահվող հեռախոսներից ուղարկված հաղորդագրություններ` Իդրամ էլեկտրոնային համակարգի միջոցով ՔԿՀ աշխատակցին պարբերաբար փոխանցված գումարների դիմաց ապօրինի գործողություններ կատարելու մասին:

Արմավիր քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: