Հայերեն   English   Русский  

Սև ծովից դուրս են բերել հայ տղամարդու և նրա 5-ամյա դստեր դիերը


  
դիտումներ: 8745

Անապայում Վիտյազեվո շրջանում փրկարարները ջրից դուրս են բերել հայ տղամարդու և նրա 5 ամյա դստեր դին: Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտարարում են, որ հուլիսի 8-ին տեղի ունեցած ողբերգության պատճառները հայտնի չեն:

Հուլիսի 13-ին խեղդվածների հարազատները հայտնել են, որ երեխայի հայրը մահացել է սրտի կանգից` փորձելով փրկել դստերը:

Հարազատները պատմել են, որ Գարիկը նավակով մանկահասակ դստեր և որդու հետ ծովում է եղել: Փոքրիկ Դավիթը խաղացել է հոր հետ` նավակից ցատկելով ջրի մեջ` հոր գիրկը: Նույն պահին նավակի մյուս կողմից ցատկել է աղջիկը` Դիանան: Հայրը որդուն բարձրացրել է նավակի վրա և սկսել որոնել դստերը, բայց ապարդյուն: Նա օգնություն է կանչել և անելանելի դրությունից սիրտը կանգ է առել:

Նրանք իրենց զայրույթն են արտահայտել` կապված փրկարարների և շտապօգնության գործողությունների հետ, որոնք, իրենց խոսքով, չեն շտապել օգնության:






Մեկնաբանություններ - 1

Lus     14.07.2017 Dra hamar riski chen dimum,u erku poqrikneri het tenc ban chen anum..sarsapeli bana exel...cavum em shat..
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: