Հայերեն   English   Русский  

Հրդեհ Հաղթանակ թաղամասում


  
դիտումներ: 1600

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 3000 խմ աղբ, հրդեհը տարածվում է մոտակա բնակավայր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի կոմունալ բաժնի ջրատարներ եւ հատուկ տեխնիկա:

Ժամը 08:00-ի դրությամբ այրվում է մոտ 6000 խմ (երկու տեղամասով) կուտակած աղբ, որից 3000 խմ-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է, շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: