Հայերեն   English   Русский  

​Իրաքցի զինվորականները լրագրողների համար փակել են Մոսուլի արևմտյան հատվածը


  
դիտումներ: 680

Իրաքցի զինվորականները շարունակվող մարտերի, ինչպես նաև Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թողած ականների պատճառով ուրբաթ օրը լրագրողների համար փակել են Մոսուլի արևմտյան հատվածը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Այդ որոշումն ընդունվել է ուրբաթ օրն առավոտյան, որի համաձայն նախատեսվում է լրագրողների և քաղաքացիական անձանց համար փակել Մոսուլի երկու հատվածները միացնող բոլոր կամուրջները»,-գործակալությանը հայտնել է իրաքյան բանակի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ տվյալ որոշումը պայմանավորված է լրագրողների կյանքի համար ուժայինների մտավախությամբ: Մի շարք շրջաններում զինվորականները զբաղվում են ճանապարհների և շինությունների ականազերծմամբ, իսկ այսպես կոչված «հին քաղաքում» ահաբեկչական խմբավորման հետ մարտերը չեն դադարում: Զինվորականի խոսքով՝ տվյալ արգելքը կարող է գործել մի քանի օր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: