Հայերեն   English   Русский  

Մոսկվան սպառնում է արտաքսել ամերիկացի դիվանագետների մի մասին


  
դիտումներ: 2429

Մոսկվան սպառնում է արտաքսել ամերիկացի դիվանագետների մի մասին՝

կապված ռուս դիվանագետներին վիզաներ տրամադրելու և Ռուսաստանին ԱՄՆ-ում ձերբակալված ռուսական դիվանագիտական սեփականությունը վերադարձնելու՝ Վաշինգտոնի մերժման հետ, գրում է DW-ն: Պատասխան միջոցները կախված կլինեն ամերիկյան կողմի կոնկրետ գործողություններից և հուլիսի 17-ին Վաշինգտոնում ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շեննոնի միջև կայանալիք խորհրդակցության արդյունքից: Այս մասին այսօր Մոսկվայում բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է «հայելային պատասխան» տալ նաև անշարժ գույքի հարցով՝ հիշեցնելով, որ Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը 2 հողատարածք ունի: 2016թ.վերջին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան երկրից արտաքսեց 35 ռուս դիվանագետի: Վաշինգտոնը նման կերպ արձագանքեց նաև ենթադրյալ հաքերային հարձակումներին, որոնց, ըստ Վաշինգտոնի, դիմել է Մոսկվան, որպեսզի ազդի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: