Հայերեն   English   Русский  

Հայտնի են այս տարվա անցողիկ միավորները


  
դիտումներ: 15648

Այսօր երեկոյան դիմորդները կիմանան, թե որ համալսարանի որ ֆակուլտետ են ընդունվել։ Երեկոյան 20։00-ին համալսարանների պատերին փակցված կլինեն արդյունքները, իսկ մինչ այդ, «Հրապարակին» հաջողվել է իմանալ ամենապոպուլյար ֆակուլտետների այս տարվա անցողիկ միավորները։

Այս տարի Իրավագիտության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսման համակարգում փոփոխություններ են տեղի ունեցել։ Եթե նախկինում այս ֆակուլտետներում անվճար ուսուցման համակարգը բացակայում էր, ապա այս տարի յուրաքանչյուր ֆակուլտետում անվճար 2-ական տեղ են հատկացրել։

Այսպես՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այս տարի անցողիկ միավորը կազմում է 46.5 բալ, անվճարը՝ 60։ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում այդ տարի անցողիկը 39.75 բալն է, անվճարը՝ 59.50-ը։

Ժուռնալիստիկայի ֆակուլտետում այս տարի պատկերը հետևյալն է.անցողիկ միավորը 29.50 բալ է, անվճարը՝ 56.25։

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ՝ անվճար 55.5 բալ, անցողիկ՝ 25.50։ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում այս տարի անցողիկ միավորը 24-ն է՝ 2 քննության արդյունքներով, անվճարը՝ 38.5-ը։ Հայ բանասիրության ֆակուլտետ — անցողիկը՝ 16 բալ՝ 2 քննությամբ, անվճար՝ 35.25 բալ։

Ինչպես արդեն գրել էինք, այս տարի Քիմիայի ֆակուլտետում տեղեր թափուր են։ Այստեղ անվճարը 37 բալն է։ Պատմության ֆակուլտետում անցողիկ բալն այս տարի 16-ն է՝ 2 քննությամբ, անվճարը՝ 32.5։ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտություն բաժնում անցողիկ միավորը 30-ն է, անվճարը՝ 52.50, Իրանագիտության բաժնում անցողիկը կրկին 30-ն է, անվճարը՝ 54.75-ը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: