Հայերեն   English   Русский  

​Պենտագոնը զգուշացրել է Անկարայի կողմից ռուսական C-400-ի գնման ռիսկերի մասին


  
դիտումներ: 2020

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետտիսը հարցականի տակ է դրել Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը:

Համապատասխան հայտարարությամբ Պենտագոնի ղեկավարը հանդես է եկել լրագրողների համար բրիֆինգի ժամանակ, հայտնում է Kommersant-ը: «Խնդիրն այն է, թե ինչպես ՆԱՏՕ-ի համակարգերը կհամագործակցեն ռուսական տեխնիկայի հետ: Դրանք երբեք համատեղ չեն լինի: Դրանք այնպես են ստեղծված, որ անհնար է մեկը մյուսի հետ համադրել»,-համոզմունք է հայտնել Մետտիսը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սպասել մինչ Թուրքիայի և Ռուսաստանի միջև գործարքի կնքմանը՝ տեսնելու համար, թե ինչի դա կհանգեցնի: Պարբերականը նշում է, որ երեկ Bloomberg գործակալությունը հայտնել էր ռուսական С-400-ը 2,5 միլիարդ դոլարով գնելու՝ Թուրքիայի համաձայնության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: