Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ձերբակալել են քրդամետ կուսակցության պատգամավորի


  
դիտումներ: 1799

Թուրքիայում ձերբակալվել է Վանից քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)` պատգամավոր Ադեմ Գևերլին: Այս մասին հաղորդում է թուրքական «Դիքեն» լրատվական կայքը:

Ըստ տեղեկության Գևերլիի դեմ Շըրնաքում հարուցվել է քրեական գործ: Հաղորդվում է, որ վերջինս այդ գործով պետք է ցուցմունք տա:

Ներկա դրությամբ Թուրքիայի բանտերում են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում` HDP-ի առաջնորդներից Սելահեթթին Դեմիրթաշը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: