Հայերեն   English   Русский  

Հուրգադայում վիրավորված հայը օգնել է չեզոքացնել ահաբեկչին


  
դիտումներ: 2241

Հուրգադայում հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը օգնել է չեզոքացնել հանցագործին:

Այս մասին «Интерфакс»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նա հաստատել է, որ հարձակման հետևանքով 2 հայեր են տւժել:

«Նրանք հոսպիտալացվել են, ցուցաբերվել է օգնություն»:

Հարձակման հետևանքով զոհվել են Գերմանիայի 2 քաղաքացիներ: Նրանց սպանել են Zahabia հյուրանոցում, որից հետո հարձակվողը հասել է Sunny Days El Palacio հյուրանոց, որտեղ հասցրել է դանակահարել Ռուսաստանի քաղաքացի մի կնոջ:

Տուժել է նաև Չեխիայի քաղաքացի: Հանցագործը փորձել է թաքնվել, սակայն նրան հաջողվել է բռնել: Ականատեսների խոսքով` նա եղել է մոտ 25 տարեկան և միտումնավոր հարձակվել է հենց օտարերկրացիների վրա` շրջանցելով եգիպտացիներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: