Հայերեն   English   Русский  

Արծրուն Հովհաննիսյան. «Իսկանդեր»-ի հրթիռները խոցելն անհնար է ադրբեջանական որևէ համալիրով


  
դիտումներ: 2060

«Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը անդարդարձավ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությանը,

թե՝ իրենք ունեն հակամիջոց, որով կարող են խոցել հայկական «Իսկանդեր» համակարգերը և որ դրանք մոդելավորել են և ստացել դրական արդյունքներ:

«Զաքիր Հասանովը աչքի է ընկնում դասակի հրամանատարից էլ ցածր մակարդակի գիտելիքներով, ինչը դրսևորել է բազմիցս: Այստեղ ևս պարոն Հասանովը հեռու չի գնացել: «Իսկանդեր» համակարգի հրթիռներին խոցելը մեղմ ասած անհնար է որևէ ադրբեջանական համալիրով: Ադրբեջանի սպառազինության մեջ կա իսրայելական «Բարակ» ԶՀՀ, որը նրանք ցուցադրել են, խոսք էր գնում նաև ավելի թույլ համալիրների` «Երկաթե Գմբեթ»-ի ձեռքբերման մասին: Այս համալիրներից որևէ մեկը ի վիճակի չէ խոցել «Իսկանդեր»-ի հրթիռին: Զարմանալի է՝ աշխարհի ամենակատարյալ հակահրթիռային` «Ստանդարտ», «ԹՀԱԱԴ», «Փետրիոտ» համալիներ ունեցող ամերիկյան բանակի ներկայացուցիչները, տասնյակ մոդելավորումներ անցելուց հետո էլ վստահորեն չեն խոսում Իսկանդերիներին խոցելու մասին:

Նրանք անթաքույց նշում են, այս զինատեսակի մեծ վտանգի և գրեթե անխոցելիության մասին, իսկ Հասանովի համար այս հրթիռը արդեն հաղթահարված է: Մյուս կողմից որևէ զարմանալու բան չկա մի մարդու համար, ով չափազանց ցածր մասնագիտական գիտելիքներ ունի և աչքի է ընկնում դատարկախոսությամբ»,- նշեց Հովհաննիսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: