Հայերեն   English   Русский  

Ժիրինովսկի. Հայաստան պետք է ուղարկել ամուսնացած զինծառայողների


  
դիտումներ: 5170

Հայաստանում հատուկ վերաբերմունք կա կանանց նկատմամբ, որոնք այլ ապրելակերպ են վարում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին` կոչ անելով կոլեգաներին քվեարկել Ռուսաստանի և Հայաստանի միավորված զորամիավորման համաձայնագրի օգտին:

«Այնտեղ աղջիկները միայնակ չեն քայլում փողոցում, չեն ծանոթանում տղամարդկանց հետ և ամուրիներն այնտեղ անելիք չունեն: Ավելի լավ է Հայաստան ուղարկել ամուսնացած զինվորների կամ սպաների»,-ասել է Ժիրինովսկին:

Նա ընդգծել է նաև Հայաստանում ռուսական զորամիավորումների ավելացման կարևորությունը` այլ պետությունների կողմից ռազմական կոնֆլիկտները ավելի արդյունավետ կանխելու տեսանկյունից:

«Հայաստանը մեր պաշտպանության երկրորդ էշելոնն է: Եվ դա միշտ այդպես է եղել: Հարյուր հազարավոր ռուս զինվորներ են այնտեղ կռվել, պաշտպանել սահմանները, զոհվել:Հայաստանը միշտ շնորհակալ է եղել մեզ»,-ասել է Ժիրինովսկին:

Նրա կարծիքով` հետագայում պետք է հետևողական լինել, որ բոլոր ռազմաբազաների ղեկավարումը գտնվի Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Գերագույն հրամանատարության ձեռքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: