Հայերեն   English   Русский  

​Սեուլը Փհենյանին առաջարկել է ռազմական բանակցություններ վարել


  
դիտումներ: 543

Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին առաջարկել է Կորեական թերակղզում լարվածության նվազեցման համար ռազմական բանակցություններ վարել,

հաղորդում է BBC-ն: Երկու պետությունների միջև երկխոսության վերսկսման գաղափարն առաջարկել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Գերմանիա այցի ժամանակ: Եթե Փհենյանն այդ առաջարկին դրական պատասխանի, ապա բանակցությունները կընթանան երկու պետությունների միջև ապառազմականացված գոտում: Հարավային Կորեայի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի կողմից դրական պատասխանի հույս ունեն: Ենթադրվում է, որ բանակցությունները կընթանան հուլիսի 21-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: