Հայերեն   English   Русский  

​Ռուսաստանը փորձում է կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպումը. «Իզվեստիա»


  
դիտումներ: 6990

Ռուսաստանը մինչև տարեվերջ կփորձի կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիև հանդիպումը, գրում է «Իզվեստիա» պարբերականը:

Պարբերականը նշում է, որ Մոսկվան այդ հարցում գլխավոր միջնորդն է դարձել, քանի որ Բաքվի և Երևանի ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու՝ ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Այս մասին պարբերականին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի բարձրաստիճան աղբյուրը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքին ծանոթ աղբյուրի խոսքով՝ հանդիպման կազմակերպմամբ զբաղվում է Մոսկվան: «Այդ հարցին միայն մենք ենք մասնակցում: Ֆրանսիացիները փորձում են բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Երևանին և Բաքվին, սակայն դա որևէ արդյունքի չի հանգեցրել: Ընդ որում, երկխոսությունը պահպանելը սկզբունքային նշանակություն ունի: Հենց դրա շնորհիվ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ չբռնկվեց: Սակայն կողմերի նպատակներն ու տեսլականը նախկինի պես տարբեր են»,-«Իզվեստիա»-ին հայտնել է աղբյուրը: Պարբերականը հիշեցնում է, որ հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Պարբերականը մեջբերում է նաև բանակցային գործընթացին Ռուսաստանի ջանքերի նկատմամբ հայկական կողմի գնահատականը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պարբերականին հայտնել է, որ «Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումների և բանակցություններից, քանի որ դրանք խնդրի կարգավորման միակ ուղին են»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: