Հայերեն   English   Русский  

​77 տարեկանում մահացել է զոմբիների մասին ֆիլմերի հայր Ջորջ Ռոմերոն


  
դիտումներ: 5337

ԱՄՆ-ում 77 տարեկանում մահացել է ռեժիսոր Ջորջ Ռոմերոն, ով նկարահանել է «Կենդանի մեռելների գիշերը» սարսափ ֆիլմը:

Ֆիլմը դարձել է համաշխարհային կլասիկա և սկիզբ դրել զոմբիների մասին ֆիլմերի հիմնական ուղղության սկզբին: «Նա մահացել է հանգիստ, սակայն թոքերի քաղցկեղի երկարատև և որոշիչ պայքարից հետո՝ թողնելով իր սիրելի ընտանիքին, ընկերներին և կինեմատոգրաֆիական ժառանգությունը, որին հաջողվեց անցնել ժամանակի փորձությունն ու շարունակեց գոյություն ունենալ»,-France-Presse գործակալությունը մեջբերում է ռեժիսորի մենեջեր Քրիս Ռոյի խոսքը: Ռոն նաև պատմել է, որ Ռոմերոն մահացել է իր սիրելի ֆիլմի՝ «Խաղաղ մարդը» կատակերգության սաունդթրեքի ձայների ներքո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: