Հայերեն   English   Русский  

​Ուզբեկստանում 3 մարդ է մահացել՝ փորձելով աղբահորից հանել հեռախոսը


  
դիտումներ: 681

Ուզբեկստանի Նամանգանի շրջանում 3 մարդ է մահացել սեփական տներից մեկում աղբահորում գազերի թունավորումից,

հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ուզբեկստանի ԱԻՆ մամուլի ծառայությանը: Ուզբեկստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ շրջանի բնակչուհին երկու տեղացիների է վարձել, որպեսզի վերջիններս հանեն զուգարանն ընկած հեռախոսը: Մեկը մյուսի հետևից իջնելով՝ տղամարդիկ կորցրել են գիտակցությունն ու չեն կարողացել դուրս գալ: Նրանց բուժօգնություն ցուցաբերելու համար կինը բժիշկ է կանչել, ով ևս իջնելով աղբահորը՝ կորցրել է գիտակցությունը: Ներկա պահին 3 տղամարդու մահվան փաստով հետաքննություն է ընթանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: