Հայերեն   English   Русский  

​Սպիտակ տանը հայտնել են ռուսական դիվանագիտական սեփականության վերադարձի պայմանը


  
դիտումներ: 903

ԱՄՆ-ն մտադիր չէ վերադարձնել ռուսական դիվանագիտական սեփականությունն առանց «փոխադարձ որևէ բանի» ստացման:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային: Այդպես գործակալության զրուցակիցը պատասխանել է այն հարցին, թե այդ խնդրի շուրջ ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ նոր ադմինիստրացիան: Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Սեբաստիան Գորկան CNN-ի հարցազրույցում հայտարարել էր, որ ամերիկյան իշխանությունները դիտարկում են ռուսական դիվանագիտական սեփականության վերադարձի հնարավորությունը: Նա նշել է, որ Վաշինգտոնը ցանկանում է «շանս տալ» Մոսկվային համագործակցության համար: 2016թ. դեկտեմբերին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան պատժամիջոցների փաթեթ սահմանեց «ընտրություններին միջամտելու» և Ռուսաստանում աշխատող «ամերիկացի դիվանագետների վրա ճնշում գործադրելու» համար: Բացի այդ, առգրավվեցին Նյու Յորքում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության և Վաշինգտոնում ռուսական դեսպանատան սեփականությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: