Հայերեն   English   Русский  

​Իրանում ֆինանսական հանցագործությունների մեջ մեղադրանքով ձերբակալվել է նախագահի եղբայրը


  
դիտումներ: 359

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հոսեյն Ֆերեյդունը,

ձերբակալվել է ֆինանսական հանցագործությունների մեջ մեղադրանքով, գրում է Ozodlik.org-ը: Այս մասին հայտարարած դատարանի ներկայացուցիչը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ մեղադրանքներ են նրան առաջադրվել: Նա նշել է, որ «այդ մարդու» նկատմամբ մի քանի գործով քննություն է անցկացվել, ինչպես նաև բերման են ենթարկվել համախոհները: Ֆերեյդունը եղել է նաև նախագահ Ռոհանիի օգնականը: Հունվարին իրանցի մի խումբ խորհրդարանականներ կոչ են արել Ֆերեյդունին հանձնել դատարանին՝ տնտեսական հանցագործությունների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: