Հայերեն   English   Русский  

​Վինի Թուխը հայտնվել է չինական օնլայն գրաքննիչների «սև ցուցակում»


  
դիտումներ: 780

Չինաստանում Վինի Թուխ դիսնեյան մուլտֆիլմի հերոսը «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել, գրում է բրիտանական The Financial Times պարբերականը:

Լրագրողների տեղեկություններով՝ իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն բացատրել այդ տեղեկությունը: Ընդ որում, մասնագետները համարում են, որ այդ գործողությունները գրաքննության խստացմանն ուղղված հերթական քայլն են: «Վինի Թուխը ընդհանուր թրենդի միայն մի մասն է»,-պարբերականին հայտնել է փորձագետներից մեկը՝ հավելելով, որ իրեն հայտնի են դեպքեր, երբ համացանցում Սի Ցզինփինին քննադատելու համար մեկնաբանությունների հեղինակներին ձերբակալություն էր սպասվում: Նշվում է, որ Weiboսոցցանցում «Վինի Թուխ» գրառումը համարվում է «անօրինական կոնտենտ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: