Հայերեն   English   Русский  

​Հնդկաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները


  
դիտումներ: 663

Այսօր Հնդկաստանում տեղական ժամանակով ժամը 10.00-ին մեկնարկել են նախագահական ընտրությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նյու Դելիում խորհրդարանի շենք առաջիններից մտել է վարչապետ Նարենդրա Մոդին: Ներկայումս նախագահի պաշտոնը զբաղեցնում է Պրանաբ Քումար Մուկերջին, որը այս տարի կդառնա 82 տարեկան: Նա ընտրվել էր 2012թ. հնդկական ազգային կոնգրեսի կառավարության օրոք: Մուկերջին մայիսին հայտարարել էր, որ չի վերընտրվի: Նախագահի պաշտոնի համար պայքարում է 2 թեկնածու՝ իշխող կոալիցիայի ներկայացուցիչ, Բիհար նահանգի նախկին նահանգապետ Ռամա Նաթհա Քովինդը և հնդկական ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, խորհրդարանի նախկին խոսնակ Մեյրա Քումարը: Հնդկական ԶԼՄ-ների հաշվարկների համաձայն՝ իշխող կոալիցիայի թեկնածուն արժանացել է ընտրողների մեծամասնության հավանությանն ու նախագահական մրցավազքի գլխավոր ֆավորիտն է համարվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: