Հայերեն   English   Русский  

Թուրքիայի նախագահին համեմատել են Հիտլերի հետ


  
դիտումներ: 702

Ամերիկյան պրոֆեսիոնալ «Օկլահոմա Սիթի Թանդեր» բասկետբոլային ակումբի բասկետբոլիստ Էնես Կանտերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ:

Ինչպես հաղորդում են լրատվական միջոցները, վերջինս Թվիթերի իր էջում տեղադրել է ծաղրանկար, որում նախագահ Էրդողանը և Հիտլերը պատկերված են նույն դիրքով: «Խոսքերն ավելորդ են: Դեմքն ուրիշ է, բռնապետը` նույնը»,- մեկնաբանել է Կենտերը ծաղրանկարը:

Ավելի վաղ Կանտերն իր աջակցությունն է հայտնել Թուրքիայում բողոքի շարժմանը և նախագահ Էրդողանին գահընկեց անելու փորձին: Դրանից հետո բասկետբոլիստի հայրը հրապարակավ հրաժարվել է որդուց: Կանտերն անձամբ այս ամռանը հայտարարել է, որ մեծ դժվարությամբ է կարողացել Թուրքիայից դուրս գալ` իր նոր տուն ավանելով Միացյալ Նահանգները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: