Հայերեն   English   Русский  

Ալ-Բաղդադին ողջ է. քրդեր


  
դիտումներ: 1054

Քրդական հետախուզության ղեկավարներից մեկը՝ Լահուր Թալաբանին, այսօր հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին 99% հավանականությամբ ողջ է, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ալ-Բաղդադին ողջ է և գտնվում է Ռաքքայից դեպի հարավ, որտեղ թաքնվել է իր մահվան մասին լուրերից հետո: «Բաղդադին անկասկած ողջ է: Նա չի մահացել: Մենք տեղեկություն ունենք, որ նա ողջ է: 99%-ով նա ողջ է»,-գործակալությանն ասել է Թալաբանին: Ընդ որում, Թալաբանին նշել է, որ «Իսլամական պետություն»-ը փոխել է ռազմավարությունը, և 3-4 տարի կպահանջվի խմբավորմանը ոչնչացնելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: