Հայերեն   English   Русский  

Էրդողանը սպառնացել է Թուրքիայի թշնամիների «գլուխները թռցնել»


  
դիտումներ: 764

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հուլիսի 16-ին ելույթ ունենալով Ստամբուլում` իր կողմնակիցների առջև, հայտարարել է Թուրքիայի թշնամիների` երկրում ռազմական հեղաշրջման փորձի մեղավորների «գլուխները թռցնելու» մտադրության մասին, հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի առաջնորդը թշնամիների թվում նշել է իշխանությունների կողմից երկրում ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի` «Հիզմեթ» շարժման (FETO) և պաշտոնական Անկարայի ահաբեկչական հայտարարած Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմնակիցներին:

«Մենք գիտեք, թե ով է կանգնած «FETO»-ի և PKK-ի հետևում: Մենք չենք կարող հաղթել թագուհիներին, թագավորներին կամ շեյխերին` չվերացնելով նախ զինվորներին, ասպետներին և ամրոցները: Առաջին հերթին, մենք կթռցնենք այդ դավաճանների գլուխները»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը սպառնացել է նաև, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող բանտարկյալները կկրեն հատուկ բանտային հագուստ, ինչպիսին կրում են Գուանտանամոյի բանտարկյալները: Էրդողանը հավելել է նաև, որ «անհապաղ» կհաստատի մահապատժի վերականգնումը, եթե միայն խորհրդարանի պատգամավորները կողմ քվեարկեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: