Հայերեն   English   Русский  

Սահմանամերձ համայնքներն ապահովված կլինեն քաղաքացիական պաշտպանության հենակետերով


  
դիտումներ: 873

ՀՀ ԱԻ նախարարը մասնակցեց Տավուշի մարզում քաղպաշտպանության հենակետերի բացման արարողությանը

Դավիթ Տոնոյան

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցեց մարզում հիմնված նոր և արդեն գործող արդիականացված հենակետերի բացմանը: ԱԻ նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունը շարունակում է քաղաքացիական պաշտպանության հենակետերի տեխնիկական վերազինումը, արդիականացումը, ինչպես նաև նոր հենակետերի կառուցման աշխատանքները: ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնում արդեն ստեղծվել են հատուկ օբյեկտների պահպանության երկու ջոկատների թվով տասը հենակետեր:

Տավուշի մարզում տեղակայվել և գործումեն քաղաքացիական պաշտպանության հենակետեր Ազատամուտ, Չինարի, ՆերքինԿարմիրԱղբյուր, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ոսկեվան, Սարիգյուղ, ԲերդավանևԿոթիսահմանամերձհամայնքներում:

ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հենակետերը նախատեսված են սահմանամերձ բնակավայրերի հատուկ օբյեկտների պահպանության, պահակային ծառայության, պաշտպանիչ կառույցների և դիրքերի կառուցման աշխատանքներ կատարելու, ինչպես նաև ավերված, խարխլված և այրվող շինություններից տուժածների հայտնաբերման և տարհանման, վթարների և խոցման օջախներում տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար:

Նախարար Տոնոյանի առաջին կանգառը Պառավաքար համայնքում էր, որտեղ շահագործման է հանձնվել քաղաքացիական պաշտպանությանհատուկօբյեկտներիպահպանությանհերթականհենակետի մշտական տեղակայման տարածքը: Նախարը շրջեց հենակետի տարածքում և ծանոթացավ գույքային և տեխնիկական հագեցվածությանը: Քաղաքացիականպաշտպանությանհենակետերումծառայությունիրականացնելուհամարաշխատանքիենընդունվում տվյալսահմանամերձշրջաններիբնակիչները, ինչըհնարավորությունէընձեռումլուծելնաև բնակչության զբաղվածությանխնդիրը:

Չորաթան համայնքում, որտեղ կառուցվելու է քաղաքացիական պաշտպանության հերթական հենակետը, ԱԻ նախարարին դիմավորեցին աղ ու հացով և մեծ խանդավառությամբ: Համայնքի բնակիչները շնորհակալություն հայտնեցին համայնքում երիտասարդների համար նոր աշխատատեղեր ստեղծելու և սահմանամերձ համայնքի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: ԱԻ նախարարը զրուցեց նաև համայնքի այն երիտասարդների հետ, որոնք շուտով կհամալրեն ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ծառայողների շարքերը:

Հաջորդ կանգառները Մովսես, ՍարիգյուղևՈսկեվանսահմանամերձհամայնքներում էին, որտեղ հիմնանորոգված քաղաքացիական պաշտպանության հենակետերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Դավիթ Տոնոյանը կտրեց կարմիր ժապավենները: Ամբողջությամբավարտվածենշենք-շինություններիկառուցմանևկապիտալվերանորոգմանաշխատանքները, հենակետերը կահավորված են անհրաժեշտ տեխնիկայով, կապի ժամանակակից միջոցներով և գույքով:

Յուրաքանչյուր հենակետում նախարար Դավիթ Տոնոյանը զրուցում էր ծառայողների հետ, հետաքրքրվում էր նրանց աշխատանքային և կենցաղային պայմաններով, մանրամասն ներկայացնում էր այն խնդիրները, որոնք դրված են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների առաջ:

Ընդգծելով ԱԻն քաղաքացիական պաշտպանության ծառայողների կողմից իրականացվող առաքելության կարևորությունը՝ նախարարը հատկապես շեշտադրեց ծառայողների բարձր մասնագիտական պատրաստվածության կարևորությունը ինչպես տարբեր արտակարգ իրավիճակներում պահպանության, փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու, այնպես էլ՝ անհրաժեշտության դեպքում բնակչությանը առաջին բուժօգնություն ցույց տալու համար:

Այցելելով սահմանամերձ համայնքներում տեղակայված մի քանի ապաստարաններ, որոնք նախատեսված են արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանը ապահով պատսպարելու համար՝ ԱԻ նախարարը ծանոթացավ ապաստարաններում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք հիմնականում իրականացվում են բարեգործների աջակցությամբ:

Մովսես և Ոսկեվան համայնքներումՀՀ ԱԻ նախարարը Արտակարգիրավիճակներինախարարությանհետսերտորենհամագործակցելու, ինչպեսնաև հենակետերի շինարականաշխատանքներինմեծաջակցությունցուցաբերելուհամարՀՀԱԻՆշնորհակալագրերով և մեդալներովպարգևատրեց համայնքի ղեկավարների, ոստիկանության և պաշտպանության նախարարության ծառայողների, կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև ԱԻՆքաղաքացիականպաշտպանությանծառայողների:

ՄոտապագայումնախատեսվումէքաղաքացիականպաշտպանությանևստասըհենակետերբացելՏավուշիևՎայոցՁորիմարզերիսահմանամերձ համայնքներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: