Հայերեն   English   Русский  

​Մերկելը դժգոհ է պաշտոնական Անկարայի դիրքորոշումից


  
դիտումներ: 2817

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը «ARD» հեռուստաալիքի ուղիղ եթերում ելույթ ունենալիս հայտարարել է,

որ Բունդեսթագի պատգամավորները իրավունք ունեն այցելել Գերմանիայի` արտասահմանում ծառայող զինվորներին` հավելելով, որ եթե իրենց արգելում են նման այցեր կատարել, ապա Գերմանիան իրեն զորքերը դուրս բերելու իրավունք է վերապահում:

«Քոնիայում (Թուրքիա) տեղակայված բազայի նկատմամբ գործում է նույն կանոնը, ինչ կիրառվել է Ինջրլիք ավիաբազայի նկատմամբ»,- ասել է Մերկելը` պատասխանելով կոնտինգենտի տեղամփոխման մասին հարցին:

Օրերս Անկարան արգելել էր գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Քոնյա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա, որտեղ տեղակայված են գերմանական զորախմբերը: Ըստ տեղեկության` որպես մերժման պատճառ նշվում է, որ Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունները ներկայումս այնքան լարված են, որ խորհրդարանականների այցն անցանկալի է:

Ավելի վաղ Գերմանիան Ինջիրլիք ռազմաբազայից զինծառայողներին դուրս բերելու և նրանց Հորդանանում տեղակայելու որոշում էր կայացրել: Դա հասարակության և դիտորդների կողմից դիտարկվել է որպես լուրջ հարված գերմանաթուրքական հարաբերություններին:

«ARD»- եթերում Մերկելը նշել է, որ ներկայիս իրավիճակը այլ է, քանի որ Քոնիայում Բունդեսթագի զինվորները գտնվում են ՆԱՏՕ-ի շրջանակներում: «Դա նշանակում է, որ ոչ միայն Գերմանիան, այլև դաշինքն է բանակցություններ վարելու Թուրքիայի հետ: Այս ամբողջ իրավիճակը ակնհայտորեն տհաճ է»,- հավելել է Գերմանիայի կանցլերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: