Հայերեն   English   Русский  

Ահաբեկչական խմբավորումները դեռ երկար են մնալու Սիրիայում. արաբագետ


  
դիտումներ: 1029

Հակաահաբեկչական պայքարը «Իսլամական պետության» դեմ Մոսուլում ավարտված է կամ մոտ է ավարտին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը:

«Սիրիայի ուղղությամբ նույնպես տեղի է ունենում ԻՊ-ի դեմ պայքարը: Ներկա պահին իմբավորման մայրաքաղաքը ՝ Ռաքքան, ծանր օրեր է ապրում և անընդհատ գտնվում է ռազմական գործողությունների թիրախում: Անվտանգության գոտիների հաստատումը քաղաքական գործընթացների հնարավորություն են տալիս: Պուտին-Թրամփ հանդիպումից հետո հնարավորություն եղավ նման գոտի հաստատել Հորդանանի հետ սահմանին»,- նշեց արաբագետը:

Մյուս կողմից՝ պաշտոնական Դամասկոսը, ավելի վստահ զգալով իրեն, բանակցություններում փորձում է ավելին պոկել:

Անվտանգության վիճակն է փոխվում Մերձավոր Արևելքում: Ահաբեկչության բնօրրանը ճնշվում է, ինչի հետևանքով դրանք սկսվում են տարածվել այս ուղղություններով:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանն իր հերթին նշեց, որ շատ կարևոր իրադարձություններ վրիպեցին փորձագետների ուշադրությունից: «Ալ-Քաիդա»-ն, օրինակ, այս տարիների ընթացքում փորձելով աննկատ մնալ, ավելի խոր արմատներ գցեց Սիրիայում:

«Ահաբեկչական խմբավորւմները դեռևս երկար են մնալու Սիրիայում և փորձելու են մասնակից լինել հետսիրիական զարգացումներին, ինչը շատ վտանգավոր է, քանր որ ԻՊ-ը մենք դիտարկում ենք որպես առանձին կառույց, սակայն այն ի սկզբանե հանդես էր գալիս որպես պետություն՝ վերպետական որոշակի նկրտումներով»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ահաբեկչական վիճակին, ապա այն պահպանվում է:

Անդրադառնալով ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադի սպանվելու մասին լուրերին՝ Սարգիս Գրիգորյանը նշեց՝ վերջինիս մահն անշուշտ որոշ բաներ կփոխի, սակայն «Իսլամական պետության» գործողություններում մարտավարական և ռազմավարական առումով որևէ փոփոխություն տեղի չի ունենա:

«Աբու Բաքր ալ Բաղդադի գործունեությունը կարևոր էր, քանի որ հենց նրա ղեկավարման օրոք ՒՊ-ը ունեցավ նվաճումների մեծ մասը, սակայն խոշոր հաշվով դա շատ բան չի փոխի: Եթե Աբու Բաքր ալ Բաղդադին սպանված է, ԻՊ-ը, հավանաբար, նոր առաջնորդ է փնտրում»,- ասաց արաբագետը:

Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչության մասին խոսելով՝ Հայկ Քոչարյանը նշեց, որ հարձակումներ լինում են հատկապես այն վայրերում, որտեղ հնարավոր է առավելագույն զոհերի քանակ ունենալ. «Տարբեր աղբյուրներ հայտնեցին, որ այդ ահաբեկիչը կապ է ունեցել «Իսլամական պետության» հետ: Սա պետք է ընդհանուր դիտարկել, այսինքն՝ տեղի է ունենում քնած բջիջների արթնացում, և ահաբեկչական գործողություններ հնարավոր են ցանկացած վայրում: Թիրախավորվում են այն վայրերը, որտեղից կարելի է ստանալ ավելի շատ արձագանք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: