Հայերեն   English   Русский  

​Պոլսահայ Սևան Նիշանյանին կալանավորելու որոշում է կայցվել


  
դիտումներ: 867

Պոլսահայ հայտնի մտավորական, գրող, լեզվաբան, գործարար Սևան Նիշանյանին կրկին բանտարկելու որոշում է կայացվել:

Վերջինիս Ֆոչայի բաց ռեժիմի բանտից դուրս գալուց հետո 48 ժամ ժամանակ է տրվել` հանձնվելու համար:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, չհանձնվելուց հետո` հուլիսի 16-ից, Սևան Նիշանյանը համարվել է պաշտոնապես փախուստի մեջ գտնվող:

Սևան Նիշանյանը փախուստի առնչությամբ առաջին մենկանաբանությունն էր տվել թուրքական «ՀաբերԹուրք» լրատվական կայքի թղթակցին: «Մտածեցի` 3.5 տարին բավարար է: Շունչ քաշելու ժամանակն է եկել: Այս պայմաններում որոշեցի օգտվել Թուրքիային հատուկ որոշ պայմաններից կամ թերություններից և դուրս գալ պետության վերահսկողությունից»,- նշել էր Նիշանյանը:

Վերջինս հայտնել էր նաև, որ Թուրքիայում փախուստի դիմելը շատ հեշտ է. լավ գումար ունենալու դեպքում բոլորն էլ կարող են փախչել: Վերջինս թուրքական իշխանություններին քննադատելու համար սեփական այգում «անօրինական» շինարարության իրականացնելու պատրվակով դատապարտվել էր 16 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման` բանտում գտնվելով 2014 թ-ի հունվարի 2-ից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: