Հայերեն   English   Русский  

Հայաստանը յուրաքանչյուր տարի պաշտպանությանն ուղղվող բյուջետային միջոցները կավելացնի 26-27 միլիարդ դրամով


  
դիտումներ: 4410

Հայաստանի Պաշտպանության նախարարության 2017թ. բյուջեով նախատեսված ծախսերը՝ ներառյալ կապիտալ ծախսերը, կազմում են շուրջ 226 միլիարդ դրամ:

Այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ Հանքավանում հրավիրված մամուլի ասուլիսում՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր տարի նախատեսվում է պաշտպանության ոլորտում հատկացումն ավելացնել 26-27 միլիարդ դրամով:

«Թիրախավորված է ոչ թե անվանական ցուցանիշը, այլ՝ պաշտպանության ոլորտին հատկացվող գումարները՝ ՀՆԱ-ի չորս տոկոսի սահմաններում: Ծրագրվում է մինչև 2020թ. ունենալ պաշտպանությանն ուղղվող 500-600 միլիոն դոլարի բյուջե»,-ասաց նախարարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: