Հայերեն   English   Русский  

Բացահայտվել են Վանաձորում 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել է


  
դիտումներ: 1646

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել են Վանաձորում 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները։

Կասկածյալը ձերբակալվել է:


2017թ. հուլիսի 15-ին հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գագաթային շրջանի պատռվածք, գանգոսկրի գծային կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 1962թ. ծնված մի բնակիչ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու դեպքի վայրը, հանգամանքները։ Նախնական քննության տվյալներով՝ 55-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածքը պատճառվել է Վանաձոր քաղաքի շենքերից մեկի բակում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։

Դեպքի առթիվ հուլիսի 15-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 118-րդ հոդվածի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է մուրճ, որը, ըստ նախնական տվյալների, հանդիսանում է հանցագործության գործիքը։ Նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի 35-ամյա բնակիչը: Վերջինս հուլիսի 16-ին ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է:






Մեկնաբանություններ - 1

SakehsAbisy     18.07.2017 За последние пару лет уровень конкуренции в области строительных работ в Украине возрос настолько резко, что простому человеку, который вдруг захотел отреставрировать любимую ванную или просто установить в квартире более качественную сантехнику, теряется в предложениях и не способен выбрать лучшего.

Именно чтобы быстро решить эту проблему, был открыт сервис <b>пластол.укр</b>, что сводит в рамках системы производителей материала, мастеров и потенциальных клиентов, попутно предоставляя им предельно простой интерфейс для взаимодействия.

Объективные отзывы, оценки, снимки старых отремонтированных ванн — все это вы без проблем можете найти на данном ресурсе!
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: