Հայերեն   English   Русский  

''Ջրային ռեսուրսների մասնակցային եվ արդյունավետ օգտագործում''


​ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ ԵՎ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ


  
դիտումներ: 4677

2017 թ. հուլիսի 18–ին պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը,

որն իրականացնում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը։ Ծրագիրն իրականացվելու է Արարատյան դաշտի 12 համայնքներում, որոնց ղեկավարները արարողության ժամանակ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։ Արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պաշարների գերօգտագործման հարցը Հայաստանի կառավարության օրակարգում է։ Արտեզյան ջրաշերտի կտրուկ նվազումը վկայում է այն մասին, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի արտահոսքը գերազանցում է դրանց վերականգնումը, խնդիր, որը կապված է ձկնաբուծարանների թվի ավելացման, անարդյունավետ և հնացած գործընթացների, ապօրինի թույլտվությունների հետ կապված կոռուպցիոն դրսեւորումների, վնասված հնամաշ խողովակաշարերում ջրի հսկայական կորուստների և որոշ ջրօգտագործողների կողմից ջրի անխնա օգտագործման հետ:

Տասներկու գործընկեր համայնքներն ընտրվել են ըստ որոշակի չափանիշների բազմափուլ ընտրության արդյունքում՝ համայնքների կողմից ներկայացված հայտերի, հարցազրույցների, այցելությունների հիման վրա։ Դրանք են՝ Վեդի, Փոքր Վեդի, Բերքանուշ, Այգավան, Բուրաստան, Խաչփար համայնքները Արարատի մարզից և Երասխահուն, Եղեգնուտ, Գայ, Գրիբոյեդով, Ակնալիճ, Առատաշեն համայնքները՝ Արմավիրի մարզից։

Ողջույնի խոսքում դեսպան Միլզը շնորհակալություն հայտնեց 12 համայնքների ղեկավարներին ևքաղաքացիներին նախաձեռնությանը մասնակցելու





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: