Հայերեն   English   Русский  

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը սկսեց նախապատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին


  
դիտումներ: 763

Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել օգոստոսի 2-ին մեկնարկող Աշխարհի առաջնության նախընտրական փուլին։

Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետևյալ խաղացողներին`

1. Ամիրխանով Ամիրան – «Ուրարտու», Հայաստան

2. Քրիս Յանկու Օսկիյան – «Սակարյա Բասկետ», Թուրքիա

3. Չիվիչյան Կարեն – «Այդահո Բենգալս» , ԱՄՆ

4. Ռայան Բոատրայթ – «Ցեդևիտա», Խորվաթիա

5. Թադևոսյան Ալբերտ - Առանց ակումբ

6. Ալլան Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա

7. Թավակալյան Արտյոմ – «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ

8. Պողոսյան Միքայել – «Ուրարտու», Հայաստան

9. Մկրտիչյան Արկադի – «Այդահո Վանդալս», ԱՄՆ

10. Անդրանիկ Չրաբաշ – «Բատլեր Բուլդոգս», ԱՄՆ

11. Քոչինյան Արարատ – «Օրիոն», Ռուսաստան

12. Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա

13. Մեթյու Մադոյան – «Ջոնսոն Ուելս», ԱՄՆ

14. Արամ Արսլանյան - «Լեյք Ֆորեստ», ԱՄՆ

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն են ՝ Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան և Սլովակիան:

Ազգային թիմը հանգրվանել է Դավթաշենում գտնվող Օլիմավանում։ Հուլիսի 24-ից 29-ը հավաքականը Երևանում կանցկացնի ստուգողական հանդիպումներ։

ԱԱ2019-ի ընտրական փուլում Հայաստանն առաջին հանդիպումը կանցկացնի Սլովակիայի ազգային հավաքականի հետ , օգոստոսի 2-ին ԿԱ ՊԵԿ (նախկին Միկա) մարզահամալիրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: