Հայերեն   English   Русский  

Երևանի, Դիլիջանի, Գյումրիի և Ստեփանակերտի Թումո կենտրոնները բացեցին դռները Թումոյի ուսանողների աշխատանքներով հետաքրքրված հարյուրավոր մարդկանց առջև


  
դիտումներ: 14897

Հուլիսի 15-ին՝ 16։00-ից՝ Երևանի, Դիլիջանի, Գյումրիի և Ստեփանակերտի Թումո կենտրոնները բացեցին դռները Թումոյի ուսանողների աշխատանքներով հետաքրքրված հարյուրավոր մարդկանց առջև։

Թումո կենտրոններ

Թումո Պորտֆոլիո 2017-ին բոլոր չորս կենտրոններ այցելեցին պատանիների ընտանիքները, ընկերները և Թումոյի գործունեությամբ հետաքրքրված բազմաթիվ մարդիկ։

Կենտրոններից յուրաքանչյուրը վերածվեց ինստալյացիոն հարթակի, որտեղ ցուցադրվեցին տանյակ դասընթացների և աշխատարանների արդյունքներ։ Սկսած 3D մոդելավորումից, ռոբոտաշինությունից, ծրագրավորումից և խաղերի ստեղծումից մինչև գեղագրական պաստառների ստեղծում, հաշվողական դիզայն և լուսանկարչություն՝ պատանիների նախագծերը զարմացրին և հետաքրքրեցին այցելուներին։

Ի դեպ, բոլոր չորս կենտրոններում Պորտֆոլիոն փաստագրեցին Թումո Երևանի, Գյումրիի և Ստեփանակերտի ուսանողներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: