Հայերեն   English   Русский  

Սիրիայում տեղի է ունեցել Դամասկոսի բնակչությանը ՀՀ-ից մարդասիրական օգնության հերթական մասնաբաժնի հատկացումը


  
դիտումներ: 1058

Հուլիսի 14-ին Դամասկոսի Սբ․ Սարգիս եկեղեցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Սիրիա-հայկական բարեկամության հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանի, Դամասկոսի Հայ Առաքելական թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանի, Դամասկոսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և Սիրիայում ՀՀ դեսպանության անձնակազմի մասնակցությամբ տեղի ունեցավ Դամասկոսի բնակչությանը՝ մարդասիրական օգնության հերթական մասնաբաժնի հատկացումը:

Այս անգամ ևս պատերազմից տուժած ավելի քան հարյուր ընտանիքներ ստացան մարդասիրական օգնության իրենց հասանելիք չափաբաժինները՝ մեծ երախտագիտությամբ և գոհունակությամբ ընդունելով բարեկամ Հայաստանի մարդասիրական օգնությունը:

Այս կապակցությամբ սիրիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Արմաշ արք. Նալբանդյանը բարձր գնահատեց Սիրիա-հայկական բարեկամության հանձնաժողովի, Սիրիայում ՀՀ դեսպանության և հայկական համայնքային կառույցների համագործակցության արդյունավետությունը: Իր հերթին Նորա Արիսյանը շնորհակալություն հայտնեց բարեկամ Հայաստանի կառավարությանը սիրիացի ժողովրդին աջակցելու համար:

Տեղեկանք. Բացի Դամասկոսից, հայկական մարդասիրական օգնությունը հատկացվել է նաև Հալեպի, Լաթաքիայի, Քեսաբի և Հոմսի բնակիչներին: Հայաստանի մարդասիրական գործունեությունը Սիրիայում գտվում է տեղական լրատվամիջոցների մշտական ուշադրության ներքո և լայնորեն լուսաբանվում է մամուլում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: