Հայերեն   English   Русский  

​«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. Տեսանյութ


  
դիտումներ: 20768

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի պատվիրակը կլինի Միշան (Միքայել Գրիգորյանը),

Միշա

որը նախորդ տարի մեր հայրենիքը ներկայացրել էր նաեւ «Մանկական Նոր ալիք-2016»-ին եւ զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:

9-ամյա Միշայի թեկնածությունը հաստատվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի ներքին ընտրությամբ: Մրցութային երգը եւ տեսահոլովակը կներկայացվի վաղ աշնանը:

Միշան այժմ սովորում է Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցում: Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկան հասակում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Հենց այդ ընթացքում Միշան հանդիպել է իր ապագա պրոդյուսեր Լիրա Քոչարյանին, ով «Արցախի ձայներ» խմբի հիմնադիրն է եւ գեղարվեստական ղեկավարը: Միշայի երաժշտական ունակությունները կատարելագործվել են հենց վերոնշյալ խմբի հետ համատեղ աշխատանքի ընթացքում, որտեղ նա սովորել է ու շփվել իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ, ելույթ ունեցելտարբեր համերգների ու միջոցառումների ժամանակ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Վրաստանում եւ Բրյուսելում:

Նա ելույթ է ունեցել «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում՝ սիրված արտիստների հետ կատարելով «Արի իմ սոխակ» օրորոցայինը:


«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ՝ “Shine Bright” («Շողա պայծառ») նշանաբանի ներքո եւ կանցկացվի նոյեմբերի 26-ին Թբիլիսիում: Հայաստանից բացի արդեն հայտնի են այն 11 երկրները, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը մրցույթին՝ Ալբանիա, Բելառուս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Սերբիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից: 2010 թ-ինՎլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում:

Միշայի (Միքայել Գրիգորյան) կենսագրության մանրամասները

Միշան ծնվել է 2008 թվականին Արցախում, երաժիշտների ընտանիքում: Նրա հայրը ԼՂՀ ՊԲ զինվորական նվագախմբի դիրիժորն է, մայրը՝ երաժշտության ուսուցչուհի մանկապարտեզում:

Այժմ սովորում է Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցում:

Միշան երգեցողությամբ սկսել է զբաղվել 4 տարեկանից և կրթվել պրոդյուսեր Լիրա Քոչարյանի մոտ, որը «Արցախի ձայներ» խմբի հիմնադիրն է եւ գեղարվեստական ղեկավարը: Նրա երաժշտական ունակությունները կատարելագործվել են վերոնշյալ «Արցախի ձայներ» խմբի հետ համատեղ աշխատանքի ընթացքում, որտեղ նա սովորել է ու շփվել իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ:

Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկան հասակում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, ելույթ ունեցելտարբեր համերգների ու միջոցառումների ժամանակ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Բրյուսելում:

Միշան կատարել է System Of A Down խմբի “Lonely Day” երգի քավր տարբերակը, որը հավանության է արժանացրել խմբի անդամ Սերժ Թանկյանը և տարածում գտել վերջինիս սոցիալական էջերում: Միշան բանիմաց ու կենսուրախ պատանի է: Սիրում է լսել երաժշտություն, ընթերցել, դիտել մուլտֆիլմեր, նվագել ջութակ, դաշնամուր եւ հարվածային գործիքներ: Նա երազում է երգել Ռոբերտինո Լորետիի եւ Սթիվի Ուանդերի հետ, մասնակցել Բրունո Մարսի շոուին: Սիրում է կատարել Մայքլ Ջեքսոնի, Սթինգի, Ջեյմս Բրաունի երգերը:

2015 թվականին ներկայացվել է Միշայի առաջին տեսահոլովակը՝ «Փոքրիկ ղարաբաղցի»-ն, որն անմիջապես սիրվել է հանդիսատեսի կողմից: Միշան տվյալ երգի միջոցով եւ ընդհանուր առմամբ ցանկանում է աշխարհին պատմել Արցախի եւ խաղաղության մասին:

2016 թվականին Միշան մասնակցել է «Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին եւ ներկայացրել Հայաստանը: Փոքրիկ ղարաբաղցին իր կատարումներով գերել է ժյուրիի ու հանդիսականի սրտերը եւ գրավել 2-րդ պատվավոր հորիզոնականը: Եզրափակչի շնորհակալական խոսքում նա բոլոր ներկաներին հրավիրել է Հայաստան եւ Արցախ՝ ծանոթանալու հայկական մշակույթի եւ ժողովրդի հետ:

2017 թվականի մայիսին Միշան մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պարգեւատրման հանդիսավոր արարողությանը եւ շատ հայտնի երգիչների հետ կատարել «Արի, իմ սոխակ» օրորորցայինը եւ իր դյութիչ ձայնով հուզել ներկաներին:

Միշան 2017 թվականին Հայաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում եւ կանցկացվի “Shine Bright” («Շողա պայծառ») նշանաբանի ներքո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: