Հայերեն   English   Русский  

​Կատար է ժամանել թուրք զինվորականների 6-րդ խումբը


  
դիտումներ: 1257

Թուրք զինվորականների վեցերորդ խումբը ժամանել է Կատարում տեղակայված թուրքական ռազմաբազա:

Կատարի պաշտպանության նախարարությունում հաստատել են Դոհա Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի ժամանման փաստը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, պաշտպանության նախարարությունից նշել են, որ Դոհան և Անկարան ակտիվորեն համագործակցում են պաշտպանական ոլորտում, ինչպես նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի, տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը ուղղված ջանքերի շրջանակներւմ:

Կատարում Թուրքիայի զինված ուժերի զորքերի տեղակայման մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2015 թ-ի հունիսի 15-ին:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են իրենց դիվանագիտական հարաբերությունները Դոհային հետ և դադարեցրել են Կատարի հետ բոլոր շփումները` մեղադրելով ահաբեկչությանը աջակցելու ու իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Նման որոշմանն ավելի ուշ միացել են մի շարք այլ երկրները: Քուվեյթը հանդես է եկել որպես հակամարտության կարգավորման միջնորդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: