Հայերեն   English   Русский  

Արցախում կազմակերպվում են զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ


  
դիտումներ: 10445

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 20-ից մեկնարկում են զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոադրումներ երեք տարբեր երթուղիներով:

Գործող երթուղիներն են՝ Ստեփանակերտ-Գանձասար-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Հունոտի կիրճ արգելոց-Ստեփանակերտ: Բացի այդ, Ստեփանակերտ-Գանձասար երթուղու մեջ ընդգրկված է նաև էքսկուրսիա դեպի Նիկոլ Դումանի տուն-թանգարան, իսկ Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ երթուղու մեջ՝ դեպի Տնջրի ծառ զբոսաշրջավայր և Տողի մելիքական ապարանք:

Ստեփանակերտ քաղաքից նշված երթուղիների ուղղությամբ ավտոբուսները մեկնելու են օրական մեկ անգամ՝ ժամը 9:15-ին, բացի երկուշաբթի օրվանից: Ավտոբուսների մեկնման և տոմսերի վաճառքի վայրը՝ ք. Ստեփանակերտ, Վերածննդի հրապարակ, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն: Տոմսերը վաճառվում են ամեն օր, ժամը 9:00-ից մինչեւ 18:00, բացառությամբ ընդմիջման ժամերի:

Հատուկ երթուղիներով ուղևորության համար սահմանված է նվազագույն վճար մինչև 250 ՀՀ դրամ:

Նշենք, որ նախաձեռնությունը նպատակ ունի Արցախում զարգացնելու ներքին զբոսաշրջությունը, ինչպես նաև ստեղծելու նպաստավոր պայմաններ Արցախում զբոսաշրջիկների ճամփուրդության համար:

Տեղեկատու հեռախոսայահամար՝ 097-39-91-75:

ԱՀ էկոնոմիկայի նախարարություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: