Հայերեն   English   Русский  

​Ստեփանակերտի գրադարաններին և երաժշտական դպրոցին փոխանցվել է շուրջ 1600 կտոր գիրք և ձեռնարկ


  
դիտումներ: 6667

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն այցելել է Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան մանկական

և Մուրացանի անվան գրադարաններ, ինչպես նաև՝ Կոմիտասի անվան երաժշտական դպրոց:

Երևան-Ստեփանակերտ մշակութային սերտ համագործակցության շրջանակում այս հաստատություններին է փոխանցվել շուրջ 1600 կտոր մասնագիտական գրականություն և երաժշտական ձեռնարկ:

Գրադարանների և երաժշտական դպրոցի համակազմերի հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական:

Շնորհակալություն հայտնելով անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերելու համար՝ գրադարանների և երաժշտական դպրոցի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել համագործակցության շրջանակում կազմակերպել նաև տեղի մասնագետների, ինչպես նաև աշակերտների փորձի փոխանակումներ: Ռուբեն Հովահաննիսյանը վստահեցրել է, որ այդ նպատակով ևս կիրականացվեն համապատասխան աշխատանքներ՝ ապահովելով նաև Ստեփանակերտի երաժշտական դպրոցի սաների մասնակցությունը «Հնչում է Երևանը» ամենամյա երաժշտական փատատոնին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: