Հայերեն   English   Русский  

Անկարայում տասնյակ ցուցարարների են ձերբակալել


  
դիտումներ: 974

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բողոքի ցույց է տեղի ունեցել, որի ընթացքում ձերբակալվել է առնվազն 67 մարդ,գրում է թուրքական «Սոզջու» թերթի կայքը:

Մայրաքաղաքի Քըզըլայ հրապարակում անցկացված ցույցի նպատակը եղել է երկու ուսուցիչներ Նուրիե Գյուլմենին և Սեմահ Օզաքչային աջակցելը, որոնք ներկայումս կալանքի տակ են գտնվում` կասկածվելով երկրում արգելված «Հեղափոխական ժողովրդաազատագրական կուսակցություն-ճակատ»-ում ներգրավված լինելու մեջ: Մի շարք ցուցարարներ փորձել են ցույցը շարունակել Գյուվեն այգում: Հաղորդվում է, որ ձերբակալվածների թվում եղել է առնվազն 22 կին:

Գյուլմենն ու Օզաքչան երկու ամիս առաջ Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո անցկացված զտումների շրջանակներում աշխատանքից հեռացվել էին: Դրանից հետո նրանք հացադուլ էին հայտարարել, որը, ըստ դատարանի վարկածի, կազմակերվել է կուսակցություն-ճակատի հրահանգով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: