Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլին պատրաստվում է յոթերորդ անգամ մայր դառնալ


  
դիտումներ: 2268

Դերասանուհին պատրաստ է նոր ընտրյալի հետ ընտանիք կազմել

Քանի դեռ ամբողջ աշխարհում քննարկում են Բրեդ Փիթի հնարավոր սիրավեպերը Սիենա Միլերի և Էլ Մակֆերսոնի հետ, Անջելինա Ջոլին հանրությանն անծանոթ մի տղամարդու հետ է ներկայանում:

Թեև դերասանուհու նոր ընտրյալի անունը դեռևս որևէ մեկին հայտնի չէ, նրանց հարաբերությունները կարծես բավական լուրջ են: Այդ մասին միաձայն հաստատաում են Ջոլին մոտ կանգնած աղբյուրները: Գրում է Elle.ru-ն:

Իսկ այժմ արդեն ԶԼՄ-ները հայտնում են, որ Ջոլին պաատրաստվում է յոթերորդ անգամ մայր դառնալ, իսկ երեխայի հայրը նրա նոր ընտրյալն է դառնալու: Ջոլիի նոր սիրելիի մասին հայտնի է միայն, որ նա 50-ամյա գործարար է Մերձավոր Արևելքից և սովորել է Օքսֆորդի համալասարանում:

Սակայն այս անգամ դերասանուհին չի ցանկանում երեխա որդեգրել, այլ մտադիր է փոխնակ մոր ծառայությունից օգտվել:

Հիշեցնենք, որ Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության մասին Ջոլին նախորդ տարվա սեպտեմբերին հայտարարեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: