Հայերեն   English   Русский  

​ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 843

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Կատարին, Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին, Բահրեյնին և Եգիպտոսին հիշեցրել է բանակցություններ անցկացնելու և ծագած ճգնաժամը հաղթահարելու համար ուղիներ որոնելու անհրաժեշտության մասին: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը` հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Խակին: Գրում է Russian.rt.com-ը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Կատարի էմիրի երկխոսության կոչը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի և Բահրեյնի հնչեցրած վեց սկզբունքների հետ միասին այդ հայտարարությունները ցուցադրում են փոխզիջման միջոցով առաջացած տարաձայնությունները կարգավորելու պատրաստակամության մասին », - ասել է Խակը:

Նա նաև հայտարարաել է տարաձայնությունները բանակցությունների միջոցով պարտադիր կերպով կարգավորելու Գուտերեշի կոչի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: