Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 12978

Հուլիսի 27-ին «Բոհեմ» թատրոնում կներկայացվի «Իմ կնոջ անունն է Մորիս» կատակերգությունը: Հեղինակ՝ Ռաֆֆի Շարտ:

Տեղայնացումը, երաժշտական ձևավորումը, բեմադրությունը՝ Նարեկ Դուրյանի: Պրոդյուսեր՝ Քրիստինե Հովհաննիսյան: Դերերում՝ Նարեկ Դուրյան, Ռաֆայել Երանոսյան, Վահագն Գալստյան, Զավեն Աբրահամյան, Զարուհի Հովհաննիսյան, Գոհար Կարապետյան, Տաթև Միրումյան:

Հուլիսի 28-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Թեննեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն» դրաման: Դժվար կյանքով ապրող երիտասարդ կնոջ կյանքն է բեմում, որ իր հուսահատ վիճակից ելք է փնտրում, սակայն շրջապատը ընկածին օգնելու փոխարեն նրան հրում է դեպի վերջնական կործանում: Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը` Սուրեն Շահվերդյանի: Գլխավոր դերերում` Նելլի Խերանյան, Մուրադ Ջանիբեկյան:

Հուլիսի 29-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացվի «Միայն քեզ եմ սիրում» կատակերգությունը: Հեղինակ՝ Սամվել Խալաթյան: Բեմադրիչ՝ Անուշ Սարգսյան: Գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Ղազանչյան:

Օգոստոսի 2-ին «Բոհեմ» թատրոնում կներկայացվի «Ճտերն աշնանն են հաշվում» կատակերգությունը: Հեղինակներ՝ Նարեկ Դուրյան, Թելման Առաքելյան, Ռաֆֆի Թադևոսյան: Պրոդյուսեր՝ Քրիստինա Հովհաննիսյան: Դերերում՝ Նարեկ Դուրյան, Վարուժան Մանուկյան, Գրիգորի Հակոբյան, Անդրանիկ Հարությունյան, Ռաֆայել Երանոսյան, Թամարա Պետրոսյան, Աշոտ Քարտաշյան, Թելման Առաքելյան, Ռաֆֆի Թադևոսյան, Տաթևիկ Միրումյան, Գարիկ Միրզոյան և այլք:

Օգոստոսի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում տեղի կունենա Սուսաննա Սաֆարյանի համերգը: Կհնչեն հայ ազգային երգ և պար: Մասնակցում են «Նարե» և «Կոլիբրիս» պարային համույթները, Էդիկ Սեյրանյանը, «Սասուն» ազգային երգի-պարի համույթը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: