Հայերեն   English   Русский  

​Թուրքիան և Ռուսաստանը C-400 համակարգերին վերաբերող փաստաթղթեր են ստորագրել


  
դիտումներ: 1091

Թուրքիան առաջընթաց է գրանցել ռուսական զենիթահրթիռային C-400 համակարգերի ձեռք բերման հարցում. կողմերը համապատասխան փաստաթղթեր են ստորագրել:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

«Մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկել և Ռուսաստանի Դաշնության հետ C-400-ի մատակարարման շուրջ պայմանագիր ենք կնքել: Մենք այդ համակարգերը կտեսնենք մեր երկրում»,- ասել է Թուրքիայի առաջնորդը` հավելելով, որ հիմք կդրվի ЗРК С-400-ի համատեղ արտադրությանը:

Անդրադառնալով ռուսական C-400-ի գնաման առնչությամբ Միացյալ Նահանգների անհանգստության հարցին` Էրդողանը նշել է. «Յուրաքանչյուր պետություն իր ազգային անվտանգության ապահովման իդեալական մեթոդները փնտրելով է զբաղված: Եթե համատեղ արտադրություն սկսելու հնարավորություն կա, ապա նման ընտրությունը նախընտրելի է: Թուրքիայի ղեկավարությունը մի քանի տարի առաջարկում էր ամերիկացի գործընկերներին համանման գործարք կնքել, սակայն բանակցություններն ապարդյուն անցան: Դրանից հետո Թուրքիան ստիպված է եղել շարունակել որոնումները»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: