Հայերեն   English   Русский  

​Իսրայելի ԱԳՆ արձագանքել է Էրդողանի հայտարարությանը


  
դիտումներ: 990

Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էմանուել Նահշոն անհիմն է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իր երկրի հասցեին հնչեցրած մեղադրանքները:

«Իր կուսակցության հավաքին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները ցնորամիտ են, անհիմն ու խեղաթյուրված,- հայտարարել է Նիհշոն` հավելելով,- Օսմանյան կայրսրության օրերը վաղուց անցել են: Երուսաղեմը հրեաների մայրաքաղաքն է, և այդպես միշտ լինելու է: Կառավարությունը հարգում է բոլոր փոքրամասնությունների անվտանգությունը, ազատությունն ու կրոնական անձեռնմխելիությունը: Ապակե պալատներում ապրող մարդը պետք է ավեի ուշադիր լինի և տեսնի` ուր է քար նետում»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խմբակցության հանդիպման ժամանակ անդրադարձել էր Երուսաղեմում գտնվող Տաճարի լեռանը տեղակայված Ալ-Ակսա մզկիթի խնդրին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելը փորձում է խլել Ալ-Ակսան մահմեդականներից: Էրդողանը ընդգծել է` Երուսաղեմում այդ հակամարտության նախանշանները երևացել են դեռևս այն ժամանակ, երբ քաղաքը դուրս է եկել Օսմանյան կայսրության կազմից, իսկ իսրայելական պետության ստեղծումից հետո «շրջանում իրավիճակը վրդովեցուցիչ է դարձել»:

Հուլիսի 14-ին Տաճարի լեռան մուտքի մոտ`Առյուծների դարպասների շրջանում, հրազենի կիրառմամբ հարձակման արդունքում զոհվել էր Իսրայելի ոստիկանության երկու աշխատակիցներ, ևս մեկը վիրավորվել էր: Իրավապահների կողմից սպանվել են երեք հարձակվողներ` իրայելական արաբներ: Հարձակումից հետո Իսրայելը փակել էր Տաճարի լեռանը գտնվող մզկիթի համալիր տանող մուտքը, իսկ հավատացյալներին վերջին մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ թույլ չի տվել ուրբաթօրյա նամազ անցկացնել Ալ-Ակսա մզկիթում` մահմեդականների կարևոր սրբություններից մեկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: