Հայերեն   English   Русский  

​Նեթանյահու. Էրդողանը վերջին մարդն է, որ կարող է բարոյականություն քարոզել Իսրայելին


  
դիտումներ: 1028

Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը:

Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Իսրայելը Տաճարի լեռան վրա մետաղահսկիչներ տեղադրելով, մտածում է ոչ թե անվտանգության մասին, այլ փորձում է հեռացնել մահմեդականներին:

«Հետաքրքիր է, թե ինչ է ասելու Էրդողանը հյուսիսային Կիպրոսի բնակիչներին ու քրդերին: Էրդողանը վերջին մարդն է, որ կարող է բարոյականություն քարոզել»,-ասել է Նեթանյահուն:

Պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաև Իսրայելի ԱԳՆ-ն:

«Իր կուսակցության ակտիվիստների առջև Էրդողանի այսօրվա ելույթը լի էր կեղծիքով, չափազանցությամբ ու զառանցանքով: Նա պետք է խելքի գա և զբաղվի սեփական երկրի խնդիրներով: Օսմանյան կայսրության ժամանակները վաղուց անցել են: Իսրայելը կա, եղել է ու կմնա հրեա ժողովրդի հայրենիքը: Ի տարբերություն անցյալի Իսրայելի կառավարությունը կարողանում է ապահովել անվտանգություն, հավատքի ազատություն և փոքրամասնության իրավունքների պաշտպանություն: Նա, ով ապակե տանն է ապրում, չպետք է քարեր նետի»:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: