Հայերեն   English   Русский  

Սարգսյան-Ալիև հանդիպման մասին վերջնական որևէ պայմանավորվածություն չկա. Շավարշ Քոչարյան


  
դիտումներ: 7690

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր Կառավարության նիստից հետո զրուցեց լրագրողների հետ:

Լրագրողների հարցերը վերաբերում էին տարբեր ոլորտների, այդ թվում՝ մամուլի խոսնակների կողմից լրագրողների «Սև ցուցակ» կազմելու մասին: Այդ մասին նախարարն առաջին անգամ էր լսում. «Չկա հարց, որ գերատեսչությունը չպատասխանի, այլ բան, որ շատ հնարավոր է՝ կան դեպքեր, երբ եղել են պատասխանները աղավաղված, դրա համար բանավորից անցել են գրավոր պատասխանների», - ասաց Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով Հայաստանի կողմից զինված հարձակումների վերաբերյալ Ադրբեջանի ապատեղեկատությանը՝ Շավարշ Քոչարյանն նշեց, որ պաշտպանության նախարարությունը իր հայտարարության մեջ արձանագրել է, որ որևէ հիմք չկա այդ հայտարարությունների համար:

«Ընդամենը մի բան կարող եմ նշել. հայտնի է, թե ով է բոլորից բարձր բղավում՝ բռնեք գողին. Հենց գողը և հենց գողին է ձեռնտու, որ որևէ հետաքննության մեխանիզմ չլինի, ավելին չեմ կարող ասել», - ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ այդպիսի պահվածքի դեպքում խոսել, ընդհանրապես, բանակցային գործընթացում առաջընթացի մասին, անիմաստ է:

Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանը՝ նա ասաց, որ համանախագահների կողմից առաջարկ եղել է և այդ ուղղությամբ արտաքին գործերի նախարարները աշխատում են։

«Դեռ վերջնական որևէ պայմանավորվածություն, որոշում չկա», - նշեց նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: