Հայերեն   English   Русский  

Շուշիի Ռեալական ուսումնարանում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան


  
դիտումներ: 6499

2017թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:30-ին, Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ներկայացումը նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազտագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին:

Նախագծի հեղինակ և գեղարվեստական ղեկավար` Սարինե Ավթանդիլյան

Դիրիժոր` Սուրեն Շահիջանյան /Ֆրանսիա

Ռեժիսոր` Արմեն Փիրի Մասիհի

Խորեոգրաֆ՝ Արսեն Մեհրաբյան /Շվեդիա

Խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան

Դաշնակահար-կոնցերտմայստերներ՝ Զարուհի Թափչյան, Լյուդմիլա Խորոզյան

Անիմացիայի ռեժիսորներ՝ Սերժ Գաբյան, Արմեն Փիրի Մասիհի

Ոճաբան-գրիմարար՝ Սվետլանա Խոմուտովա

Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբ և բալետային խումբ /թատրոնի գեղարվեստական ղեկավար` Կոնստանտին Օրբելյան

Հայաստանի պետական «Հովեր» կամերային երգչախումբ /գեղ. ղեկավար և խմբավար` Սոնա Հավհաննիսյան

Մեներգիչներ՝

Դավիթ՝ Մկրտիչ Բաբաջանյան / Գերմանիա

Մսրա Մելիք՝ Հայկ Տիգրանյան

Քեռի Թորոս՝ Հովհաննես Անդրեասյան

Ձենով Օհան՝ Հովհաննես Ներսեսյան

Վերգո՝ Պերճ Քարազյան

Արտատեր Պառավ՝ Սոֆյա Թումանյան

Խանդութ՝ Սիրանուշ Գասպարյան

Սասնեցի աղջիկ՝ Արցվիկ Դեմուրճյան

Չմշկիկ՝ Նարինե Անանիկյան

Իսմիլ Խաթուն՝ Քրիստինե Սահակյան

Մսրա Մելիքի քույր՝ Թամարա Դադոյան

Մսրա ծեր զինվոր՝ Սարգիս Աղամալյան

Մսրա հարկահաններ.

Կոզբադին՝ Սերգեյ Սարգսյան

Սյուդի՝ Արմեն Զաքյան

Բադի՝ Գրիգոր Աբրահամյան

Չարխադին՝ Արմեն Գրիգորյան

Առաջատար մենապարուհի՝ Սյուզաննա Փիրումյան

«Սասունցի Դավիթ» օպերան Հարո Ստեփանյանը գրել է 1936թ-ին: Լիբրետոն գրել է Դերենիկ Դեմիրճյանը ըստ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսի:

«Սասունցի Դավիթ» հերոսական օպերան` իր ինքնատիպ վիպապատմողական երաժշտական լեզվով և ազգային ոգով, հայկական օպերային արվեստի զարգացման նշանակալից փուլ է նշանավորում: Արցախում «Սասունցի Դավիթ» օպերայի անդրանիկ ներկայացումը մշակութային կարևորագույն իրադարձություն է:

Կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը ծնվել է 1897 թ. Ելիզավետպոլում /այժմ՝ Գանձակ: Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին: 1919 թ-ից մեկ տարի սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում Ա. Տեր-Ղևենդյանի դասարանում, իսկ 1923 թվականին ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան Միխայիլ Գնեսինի ստեղծագործական դասարան, այնուհետ սովորել է Լելինգրադի կոնսերվատորիայում Վ. Շչերբակովի ստեղծագործական դասարանում։ 1927-1929 թվականների ամռանը Ստեփանյանը մասնակցեց Քրիստաֆոր Քուշնարյանի կազմակերպած ժողովրդական երաժշտության հավաքման արշավին։ Հայաստանի տարբեր շրջաններում, հատկապես Շիրակում, նրանք գրի առան 350-ից ավելի հայկական և քրդական մեղեդիներ։ 1930 թվականից մշտական բնակություն է հաստատել Երևանում։ Հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։ 1930-1934 թթ. ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը, 1938-1947 թթ. Հայաստանի կոմպոզիտորների միությունը: 1938 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1960թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: