Հայերեն   English   Русский  

Թուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը


  
դիտումներ: 1137

Թուրքական «Ayyıldız Tim» հաքերային խումբը կոտրել է պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը:

«CNN Türk» լրատվամիջոցի համաձայն՝ հաքերները նաև գրառում են կատարել Նիշանյանի անունից։ Նրանք մասնավորապես գրել են, թե «մի թռչուն» արտասահման է փախել և դրանով հպարտանում է: Ապա ավելացրել, որ «այդ թռչունին բռնելու գործը իրենց վրա է մնացել»։

Աղբյուրը հաղորդում է, որ Նիշանյանը վերոնշյալի կապակցության « Facebook »-ի էջում գրառում է կատարել, որում նշել է, որ իր թվիթերյան էջը առայժմ իր վերահսկողության տակ չէ:

Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը, որը 2014 թվականին 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել, փախել է թուրքական բանտից։ Նիշանյանը, որը պատիժը կրում էր բաց ռեժիմով բանտում, 3 ամիսը մեկ անգամ ազատության մեջ գտնվելու թույլտվություն էր ունեցել։

Հերթական թույլտվությունից հետո Նիշանյանը սահմանված օրը բանտ չի ներկայացրել և իր փախուստի մասին հայտնել է Twitter միկրոբլոգում հետևյալ գրառումն անելով․ «Թռչունը թռավ․ տարոսը մնացած 80 միլիոնին»:

Վերջին տեղեկություններով նա ապաստան է խնդրել Հունաստանի իշխանություններից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: